Ադամա Տրաորեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է Footmercato-ն։

Իսպանացու պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս ամառ, ուստի նրա հետ այժմ կարող են բանակցել այլ ակումբներ:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։