«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել «Լիվերպուլի» հարձակվողին

Կատալոնական «Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին, հայտնում է Football Insider-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բրազիլացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է թուրքական «Գալաթասարայ»։

Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս հունիսին:

Այս մրցաշրջանում բրազիլացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: