Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մերժել է «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը հրաժարվել է շարունակել բանակցությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
Ապրիլի սկզբին լոնդոնցիները հայտարարեցին նախորդ տարվա սեպտեմբերին ակումբը գլխավորած Գրեհեմ Փոթերին պաշտոնանկ անելու մասին։ Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը գլխավորելու է Ֆրենկ Լեմպարդը։
Նշենք, որ «Չելսին» ԱՊԼ-ում 39 միավորով 11-րդն է։