«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն, «Վեսթ Հեմից» Դեկլան Ռայսը շարունակում է մնալ «զինագործների» առաջնահերթ տրանսֆերը, սակայն լոնդոնցիները նույնպես ակտիվորեն հետևում են Մաունթի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:
24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Մաունթն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։