Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է N1-ը։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթ կիսապաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Լոնդոն, որտեղ կանցկացնեն բանակցությունների առաջին փուլը՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության շուրջ «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված Կովաչիչով։

28-ամյա կիսապաշտպանը 2019 թվականից հանդես է գալիս «Չելսիում»։

Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։