EUROPA LEAGUE. Հայտնի է, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին ճանաչվել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Մարոկկացին դուբլի հեղինակ է դարձել մրցաշարի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղում, որտեղ իր թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Մրցանակին հավակնել են նաև Ադամ Գլոշեկը «Բայեր», Նեմանյա Մատիչը «Ռոմա» և Ադրիեն Ռաբյոն «Յուվենտուս»։