«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղին։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Ռոմելու Լուկակուի առաջին խաղում դաշտից հեռացնելու դիմումը։
Նշենք, առաջին խաղում պատասխան գոլից հետո բելգիացի հարձակվողը սկսեց ժեստեր ցույց տալ «Յուվենտուսի» երկրպագուներին՝ կոչ անելով լռել, որից հետո երկրորդ դեղին քարտը ստացավ և լքեց խաղադաշտը։