Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Ժոաու Ֆելիշի ապագայի մասին։
«Ֆելիշի համար մեր թիմում տեղ կգտնվի, եթե նա վերադառնա: Բայց մենք չգիտենք, թե ինչ կլինի։ Ֆուտբոլում ոչինչ չի կարելի սովորական համարել»,- նախագահի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։
Նշենք, որ ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։