«Բարսելոնան» ցանկանում է ամռանը վաճառել թիմի 4 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» ամռանը նախատեսում է տպավորիչ գումար ստանալ թիմի ֆուտբոլիստների վաճառքից։ Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնացիները ցանկանում են 100 միլիոն եվրոյի վաճառք կատարել:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է վաճառել թիմի հարձակվողներ Անսու Ֆատիին, Ֆերրան Տորեսին և Ռաֆինյաին։ Ինչպես նաև, ղեկավարությունը քննարկում է թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հնարավոր վաճառքը։

Նշենք, որ «Բարսելոնան» ցանկանում է կտրուկ կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ Լիոնել Մեսսիի վերադարձի համար։