Կառլո Անչելոտտին խոսել է Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի առողջական վիճակի մասին։

«Կարիմ Բենզեման լիովին ապաքինվել է և հիանալի է իրեն զգում։ Նա պատրաստ է վաղը խաղալ «Սելտայի» դեմ։ Ես նրան բացատրել եմ, թե ինչու եմ նրան փոխարինել «Չելսիի» դեմ խաղում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտտին։

Նշենք, որ Բենզեման այս մրցաշրջանում արդեն 14 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում։