Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ցանկանում է հեռանալ «Ատլետիկոյից»

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ամռանը ցանկանում է գնել Ատլետիկոյի կիսապաշտպանի տրանսֆերը։ Հնարավոր գործարքը կազմում է 15-20 մլն․ եվրո։ 

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Կարասկոն թիմում հանդես է գալիս 2020 թվականից։

Նշենք, որ 29-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։