«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչ է մտածում թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին:
«Դիբալան կարծում է, որ ունակ է խաղալ աշխարհի լավագույն ակումբներում, դա իսկապես այդպես է: Այնուամենայնիվ, խաղալով «Ռոմայում», նա իրականում երջանիկ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։