«Չելսին» նախնական բանակցություններ է վարել Մաուրիսիո Պոչետինոյի հետ գլխավոր մարզչի պաշտոնում նրա աշխատանքի հնարավորության շուրջ, հայտնում է talkSPORT-ը։
Նշենք, որ «Թոթենհեմի» նախկին մարզիչը չի աշխատում այն պահից, երբ անցած ամառ հեռացավ ՊՍԺ-ից և անհամբեր սպասում է, որ շուտով կվերադառնա Պրեմիեր Լիգա:
«Չելսին» արդեն հետաքրքրություն էր հայտնել Պոչետինոյի նկատմամբ և հետաքրքրվել նրա հասանելիության մասին այն բանից հետո, երբ սեպտեմբերին Թոմաս Տուխելը լքեց ակումբը:
Լոնդոնցիները մտադիր են առաջիկայում շարունակել նախնական շփումը՝ ավելի պաշտոնական բանակցություններով։
Նշենք, որ «Չելսիի» ժամանակավոր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտը Ֆրենկ Լեմպարդն է: