«Չելսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է ՊՍԺ-ի հետաքրքրությունը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի նկատմամբ:
«Եթե նա իսկապես ՊՍԺ-ի նման ակումբի ուշադրության կենտրոնում է, դա ցույց է տալիս նրա տաղանդի չափը: Բայց ՊՍԺ-ն այն ակումբը չէ, որտեղ Օսիմհենը պետք է տեղափոխվի»,- ասել է Դրոգբան Canal+-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: