Հերբերտ Հայներ. «Ակնհայտ է, որ մեզ կենտրոնական հարձակվող է պակասում»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները նշել է, որ ակումբը կաշխատի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական հարձակվող ձեռք բերելու ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ մեզ կենտրոնական հարձակվող է պակասում, ով կարող է փոխել իրավիճակը։

Կարելի է ենթադրել, որ մենք կուժեղացնենք կազմը, որպեսզի կարողանանք հանդես գալ առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում»,- Հայների խոսքերն է մեջբերում 90min-ը: