Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Sport հրատարակությունը, մարոկկացին այժմ կապի մեջ է ակումբի ղեկավարության հետ։
Անցած ամառ Մազրաուին կարող էր անվճար տեղափոխվել «Բարսելոնա» Ամստերդամի «Այաքսից», սակայն ֆուտբոլիստն ի վերջո ընտրեց Մյունխենի «Բավարիան»:
Նշենք, որ պաշտպանը ոչ-մի կերպ չի կարողանում ամրապնդվել «Բավարիայի» հիմնական կազմում: