«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարն այս մրցաշրջանում այլեւս չի խաղա։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ սլովակը ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատության է ենթարկվել։
Մոտակա շաբաթների ընթացքում պաշտպանը կանցնի վերականգնողական փուլ և չի օգնի իր թիմին մրցաշրջանի մնացած հատվածում: Այսպիսով, Շկրինյարն արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «Ինտերի» կազմում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Նրա՝ ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ տեղափոխության մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։