Էդուարդո Կամավինգայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է իր հաճախորդի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությունը։

Ավելի վաղ Անգլիական լրատվամիջոցները հայտնել էին, որ լոնդոնցիները հունվարին ցանկանում էին վարձակալել ֆրանսիացուն։

«Դա անհեթեթություն է, նման բան չպետք է լինի։ Նա երբեք չի մտածել այլ թիմում խաղալու մասին, իսկ «Ռեալը» թույլ չի տվել նրան հեռանալ։

Ապագայում Կամավինգան կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր աստղերից մեկը, ինչո՞ւ պետք է հեռանա։ Նա ցանկանում է ամբողջ կյանքում կրել սպիտակ մարզաշապիկ»,- Բարնետի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Կամավինգայի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։