«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» հետ կայանալիք դերբիի սպասելիքներով.
««Միլանի» հետ դերբին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում յուրահատուկ հանդիպում է լինելու: Այժմ մենք պետք է կենտրոնանանք առաջնության վրա, քանի որ պետք է միավորներ վաստակենք»:
Արդյո՞ք ցանկանու՞մ եմ աշխարհի առաջնությունից հետո հաղթել Չեմպիոնների Լիգայում: Իհարկե, քանի որ ես ֆուտբոլ եմ խաղում, որպեսզի հաղթեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հիշեցնենք, որ «ներաձուրիները» մրցաշարի այս փուլում առաջին անգամ կխաղան 2010 թվականից ի վեր, երբ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող։