Դիդյե Դրոգբան խոսել է Վիկտոր Օսիմհենի մասին

«Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբան չի ցանկանում, որ «Նապոլիի» առաջատար Վիկտոր Օսիմհենը միանա «Պարի Սեն Ժերմենին»:

Ա Սերիայի լավագույն ռմբարկուն, նիգերիացի հարձակվողը բազմաթիվ թոփ ակումբների դիտակետում է:

«Եթե Վիկտորն իսկապես հետաքրքրում է ՊՍԺ-ի նման ակումբին, ապա դա միայն հաստատում է նրա մեծ տաղանդն ու հիանալի ելույթն այս մրցաշրջանում:

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ ՊՍԺ-ն այն ակումբը չէ, ուր նա պետք է գնա»,- կոտդիվուարցի հայտնի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Talk-ը: