«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հերքել է լուրերն այն մասին, որ ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
2022 թվականի վերջում Ռոնալդուն պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ։
«Անկեղծ ասած, մենք այդ մասին չէինք մտածել։ Մենք ունենք որոշակի ֆինանսական չափանիշներ, որոնց մենք հավատարիմ ենք», ասել է Ջյունտոլին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: