«Միլանը» հայտարարել է 36-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում 38 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: