«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն։ Աղբյուրի համաձայն՝ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Մյունխեն։ Թոմաս Տուխելն արդեն հասցրել է զրուցել Օսիմհենի հետ, գործարքը կկայանա առաջիկա ամռանը։
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը պատրաստ չէ Օսիմհենի համար 100 միլիոն եվրոյից ավելի վճարել։
Հարձակվողի գործող համաձայնագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին «Նապոլիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։