«Բարսելոնան» ցանկանում է գնել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արդեն դիմել է ակումբի նախագահ Ժոան Լապրոտային՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու խնդրանքով:

Ակումբի հաղորդագրության համաձայն՝ «Բարսելոնան» հուսով է, որ «Լիվերպուլը» բաց կթողնի 2023/24 թվականների եվրագավաթներին մասնակցելու իրավունքը, ինչը կօգնի կատալոնացիներին է ժան գնով ձեռք բերել անգլիացուն:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո: