«Չելսին» համաձայնեցրել է Էկվադորի մինչև 17 տարեկանների և «Ինդեպենդիենտե դել Վալեի» կիսապաշտպան Քենդրի Պաեսին ձեռք բերելու պայմանները, հայտնում է Sky Sports News-ը։
Աղբյուրի համաձայն՝ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո։ 15-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր զարգացումը «Ինդեպենդիենտե դել Վալլեում» մինչև 18 տարեկանը, մինչև «Չելսիին» միանա 2025 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած 3 խաղում խփել է 1 գոլ։ Բացի այդ, նա Էկվադորի մինչև 17 տարեկանների կազմում անցկացրած 7 խաղում 3 գոլ էխփել։