«Արսենալը» նոր տրանսֆեր է նախապատրաստում

«Արսենալը»  հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահայի տրանսֆերով, ով ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ հրաժարվում է երկարաձգել «Արծիվների» հետ գործող պայմանագիրը։

Լրագրող Սանտի Աունեի խոսքերով, «Արսենալը» մոտ է Զահային ձեռք բերելուն: «Զինագործները» 30-ամյա կոտդիվուարցուն լավ տարբերակ են համարում հարձակումն ուժեղացնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն առաջնությունում խփել է վեց գոլ և երկու գոլային փոխանցում։