Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը», տամը կխաղա պորտուգալական «Բենֆիկայի» դեմ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դյումֆրիս, Նիկոլո Բարելլա, Հական Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Էդին Ջեկո:
«Բենֆիկա». Օդիսեաս Վլախոդիմոս, Ժիլբերտո Մորաես, Անտոնի Սիլվա, Մորատո, Ալեխանդրո Գրիմալդո, Լուիշ Ֆլորենտինու, Շիկինյու, Ժոաու Մարիու, Ֆրեդրիկ Էուրսնես, Դավիդ Ներես, Գոնսալու Ռամուշ:
Հանդիպումը տեղի կունենա վաղը ապրիլի 19-ին Միլանում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «ներաձուրիները» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել: