«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 30-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպումը (3:0):
«Երբ տեսնում եք հաշիվը, ձեզ կարող է թվալ, թե հաղթանակը մեզ համար հեշտ էր, բայց ես, անկեղծ ասած, հանգիստ չէի զգում մինչև երրորդ գոլը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ «Ուդինեզեն» չիրացրեց 11 մետրանոցը։
Մենք խնդիրներ ունեինք, և հոգնածության պատճառով ստիպված եղանք թուլացնել ճնշումը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։