Ժոան Լապորտա․ «Մրցավարները համակրում են Մադրիդի «Ռեալին»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ Իսպանիայի առաջնության մրցավարները համակրում են Մադրիդի «Ռեալին» պատմական հանգամանքների պատճառով։

Նա իր կարծիքն է հայտնել Նեգրեյրա գործի ֆոնին։ Այն սկսվելուց հետո Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել դատավարությանը մասնակցելու մասին։

«Մենք չենք սիրում հաղթել մրցավարների ֆավորիտիզմի պատճառով։ Կան այլ ակումբներ, հատկապես նրանք, որոնք դիմել են դատարան, որոնց մրցավարները պատմականորեն համակրում էին:

Այնպես որ, ես կարծում եմ, որ սա Նեգրեյրաի գործը իմաստ չունի, և վաղը մամուլի ասուլիսում ես դա կբացատրեմ: Եվ հուսով եմ, որ սա շատ լավ հասկացված է: Երկրպագուների շնորհիվ մեր ակումբը մեծացել է։ Մենք թույլ չենք տա, որ «Բարսելոնայի» ժառանգությունն արատավորվի»,- Լապորտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։