«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Գավիի գրանցման հետ կապված խնդիրների մասին։
«Ամեն դեպքում, մենք կգրանցենք Գավիին: Խնդիրներ բացարձակապես չկան։ Իրավիճակը կկարգավորվի մոտ ապագայում»,- Բարսելոնայի տնօրենի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Գավիի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։