ՊՍԺ–ն պատրաստ է ակտիվացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունները՝ իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի շուրջ անորոշության պատճառով, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ–ն մտավախություն ունի, որ Մբապպեն կցանկանա հեռանալ թիմից։
Եթե ֆրանսիացին լքի ՊՍԺ-ն, ապա ակումբը կանի հնարավորինս, որպեսզի գնի Բելինգհեմին:
Նշենք, որ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը կազմում է 120 միլիոն եվրո: