«Բավարիան» որոշում է կայացրել Հարի Քեյնի տրանսֆերի հետ կապված

Անգլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը «Բավարիա» կարող է ձախողվել, հայտնում է Sky Sportsը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները պատրաստ չեն «Թոթենհեմին» 100 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Եթե «Բավարիան» հրաժարվի գնել անգլիացուն, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա նրա գլխավոր հավակնորդը։

Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։