Մյունխենի «Բավարիան» տրանսֆերային արժեք է սահմանել Ռայան Գրավենբերխի համար

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է The Times-ը, հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»:

«Բավարիան» իր հերթին պատրաստ է բաժանվել կիսապաշտպանից, եթե նրա համար առաջարկվի 28 միլիոն եվրո։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրավենբերխը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

20-ամյա կիսապաշտպանի և «Բավարիայի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականը։