«Ինտերն» ակումբային հակառեկորդ գրանցեց

«Ինտերն» Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում պարտվեց Մոնցային (0-1):

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ ներաձուրիները երեք անընդմեջ տնային խաղում պարտվեցին: «Ինտերը» նախկինում պարտվել էր «Ֆիորենտինային» (0-1) և «Յուվենտուսին» (0-1):

Այս պահին «Ինտերը» 51 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում հինգերորդն է։