Ֆաբիո Կարվալյոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն այս ամառ կարող է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը:

20-ամյա պորտուգալացին «Լիվերպուլ» է տեղափոխվել նախորդ ամառ «Ֆուլհեմից»: Այս մրցաշրջանում նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։

Նշենք, որ 29 խաղից հետո «Լիվերպուլը» 44 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։