Իկեր Կասիլյաս. «Երբ ես երիտասարդ էի, ինձ շատ էր դուր գալիս Ա Սերիան»

Լեգենդար իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է իտալական Ա Սերիայի մասին։

«Երբ ես երիտասարդ էի, ինձ շատ էր դուր գալիս Ա Սերիան, հատկապես, երբ այն համարվում էր աշխարհի լավագույն լիգան: Այնտեղ խաղացել են մեծագույնները։

Ճշմարտությունն այն է, որ Ա Սերիան անցել է մի շրջան, երբ այնտեղ հաղթում էր միայն «Յուվենտուսը»:

Այն փաստը, որ «Նապոլին», իսկ ավելի վաղ՝ «Ինտերն» ու «Միլանը», դադարեցրել են «Յուվենտուսի» գերիշխանությունը վերջին տարիներին, լավ է իտալական ֆուտբոլի համար»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը կարիերան ավարտեց 2020 թվականին սրտի հետ կապված խնդիրների պատճառով։