Մարկո Ասենսիոն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իսպանացու որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Կառլո Անչելոտտին։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ: