Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։ Todofichajes-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորան» դիտարկում է «Վալենսիայի» ֆուտբոլիստ Խոսե Գայաի թեկնածությունը։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Գայան «Վալենսիայում» հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026/2027 մրցաշրջանի ավարտին։