«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով վարձավճարով հանդես է գալիս Ստամբուլի «Գալաթասարայում», ցանկանում է փոխել ակումբային գրանցումը այս մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, արգենտինացի հարձակվողը կարիերան շարունակելու միանգամից մի քանի հետաքրքիր տարբերակ ունի։ Իկարդիի հավակնորդների թվում են չորս ակումբներ՝ «Ռոման», «Լացիոն», «Միլանն» ու «Նապոլին»։
Մաուրոն ՊՍԺ-ի հետ պայմանագրով կապված է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:
Թուրքիայի Սուպերլիգայի ընթացիկ խաղարկությունում հարձակվողը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։