Օրելիեն Չուամենի. «Նա ինձ մի քանի կարևոր խորհուրդ տվեց»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել անցած տարեվերջին՝ Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։

«Ինձ բախտ է վիճակվել խոսել Կլոդ Մակելելեի հետ աշխարհի առաջնության ժամանակ:

Նա խոսեց «Ռեալում» անցկացրած ժամանակի մասին և ինձ մի քանի կարևոր խորհուրդ տվեց»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում beIn Sports-ը: