Խորդի Կրոյֆն անսպասելի որոշում է կայացրել

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը լրջորեն մտածում է մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին։

Հոլանդացին պաշտոնավարում է 2022 թվականից։ Մինչ այդ նա աշխատել է ակումբում որպես ռազմավարական խորհրդական։

Ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և տեխնիկական տնօրեն Մատեու Ալեմանիի հետ Կրոյֆը համարվում է ակումբի երեք առանցքային առաջատարներից մեկը։

Երեքն էլ պատասխանատու են ակումբի տրանսֆերային  քաղաքականության, ինչպես նաև  տնտեսական քաղաքականության և որոշումների համար: