«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Նիկոլո Շիրան։
Մոտ օրերս կհանդիպեն 33-ամյա պաշտպանի գործակալը հռոմեացիների ղեկավարության հետ։ Սմոլինգը, ամենայն հավանականությամբ, ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը: Անգլիացու գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև մրցաշրջանի ավարտը։
«Ռոման» Սմոլինգին գնել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2020 թվականին։ Մինչ այդ նա թիմում հանդես էր գալիս վարձավճարով։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։