Լերոյ Սանե․ «Ես ապրում էի Իլկայ Գյունդողանի հետ նույն տանը»

«Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասելիքներով։

«Անհամբերությամբ եմ սպասում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։ Ես իսկապես հիանալի ժամանակ եմ անցկացրել այս ակումբում և ձեռք եմ բերել շատ ընկերներ: Ես ապրում էի Իլկայ Գյունդողանի հետ նույն տանը։ Մենք դեռ լավ ընկերներ ենք»,- ասել է Սանեն լրագրող Քերի Հաուին:

Նշենք, որ գերմանացին «քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին և կարողացել է երկու տիտղոս նվաճել ԱՊԼ-ում։