«Չելսին» կերկարաձգի պայմանագիրը թիմի պաշտպան Բեն Չիլուելի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լոնդոնյան ակումբի և 26-ամյա ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի հունիս, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Ռոմանոն հայտնում է, որ այս ամառ երկու ակումբները հետաքրքրված էին Չիլուելի տրանսֆերով, սակայն եզրային պաշտպանը որոշել է կարիերան շարունակել «Չելսիում»։
Ընթացիկ մրցաշրջանում Չիլուելը «Չելսիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։