Մատեյս դե Լիխտ. «Էրլինգ Հոլանդը լավն է ոչ միայն տուգանային հրապարակում, այլև դրանից դուրս»

«Բավարիայի» պաշտպան Մաեյս Դե Լիխտը Չեմպիոնների Lիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման նախօրեին ասել է, որ «Բավարիան» պետք է լուրջ վերաբերվի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

«Էրլինգ Հոլանդն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, նա հիանալի մարզավիճակում է: Հոլանդը լավն է ոչ միայն տուգանային հրապարակում, այլև դրանից դուրս։ Կարևոր է, որ մեր պաշտպանությունը լավ կազմակերպված լինի, քանի որ Հոլանդն անհավանական ֆուտբոլիստ է:

Այնուամենայնիվ, առանց Դե Բրույնեի լավ մատուցման կամ փոխանցման, նրա համար նույնպես դժվար կլինի։ Պետք է կենտրոնացած մնանք, քանի որ եթե նրանց ինչ-որ հնարավորություն տանք, նրանք անպայման գոլ կխփեն»,- Դե Լիխտի խոսքերն է մեջբերում Goal-ը։