«Բարսելոնան» անսովոր ցածր ցուցանիշ է ցուցադրում Լա Լիգայում

«Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ չնայած 28 տուրից հետո խփած ընդամենը 53 գոլին։

Լրագրող Պեդրո Մարտինի խոսքերով, 21-րդ դարում միայն երեք թիմեր են նույնքան գոլ խփել մրցաշրջանի առաջին 28 խաղերում և պահպանել առաջատարի դիրքը:

Ավելի ցածր ցուցանիշներ են ցույց տվել 2004/05 մրցաշրջանում «Բարսելոնան» (53 գոլ), Մադրիդի «Ատլետիկոն» 2020/21 մրցաշրջանում (51 գոլ) և «Վալենսիան» 2001/02 մրցաշրջանում (33 գոլ):