Գրեհեմ Փոթերը կարող է կրկին աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

«Լեսթերը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերով, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Լեսթերը» դեռ հետաքրքրված է 47-ամյա մարզչով և կարող է նրան հրավիրել ամռանը։

Նախկինում հաղորդվում էր, որ «Աղվեսները» կապվել են Փոթերի հետ Բրենդան Ռոջերսի հեռացվելուց հետո, սակայն մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ կցանկանար ընդմիջել աշխատանքից մինչև ամառ։