«Բավարիան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողի համար հատկացնել 100 միլիոն եվրո, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» հենց այս գումարն էր պահանջում ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար, սակայն մյունխենցիները չեն ցանկացել շտապել վերջնական թեկնածուի ընտրության հարցում։
Նշենք, որ 27-րդ տուրից հետո «Բավարիան» 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգան՝ 2 միավորով գերազանցելով Դորտմունդի «Բորուսիային»։