Չավին ցանկանում է Սերխիո Բուսկետսին պահել թիմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչ է մտածում թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ապագայի մասին։

«Բուսկետսն օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ, որ նա մնա թիմում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։

Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։