Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը գնելու տարբերակը, հայտնում է Relevo-ն։
«Ռեալը» դեռ չի սկսել բանակցել 24-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է աղբյուրը: Իսպանական ակումբը վստահ է, որ Դանի Օլմոն կուժեղացնի կազմը իր բազմակողմանիության շնորհիվ։
Դանի Օլմոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։